24.05.2018 14:05

Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում ՌԴ տարածք մտնել. Armenpress

Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում ՌԴ տարածք մտնել. Armenpress

Ռուս-վրացական սահմանին՝ Լարսի անցակետում, հայկական պետհամարանիշներով ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել՝ պատճառաբանելով, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան: 

«Արմենպրես»-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացրել են, որ հարցի կարգավորման համար բանակցություններ են ընթանում:

Մաքսակետում ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններին պատկանող ավտոբուսների կուտակումներ կան: