24.05.2018 15:14

Թրամփ. Առաջիկա ամիսները հեռանկարներ կբացեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար

Թրամփ. Առաջիկա ամիսները հեռանկարներ կբացեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիեւին, ըստ որի՝ ինքը «վճռականորեն տրամադրված է Ալիեւի հետ համատեղ աշխատել բազմաթիվ բնագավառներում», ինչպես նաեւ անդրադարձ է կատարել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։

«Մենք կարող ենք միասին հասնել ահաբեկության դեմ հաղթանակի առաջընթացին, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ էներգետիկ անվտանգության բարելավմանը Եվրոպայում։  Կոռուպցիայի դեմ պայքարի առաջխաղացումն ու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին: Առաջիկա ամիսները հեռանկարներ կբացեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար, ինչը ամերիկա-ադրբեջանական համագործակցության համար ավելի լավ պայմաններ է ստեղծում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ն ցանկանում է համագործակցել ձեզ հետ՝ խաղաղ ճանապարհով այդ հակամարտության կայուն կարգավորման համար», - գրել է Թրամփն իր ուղերձում: