25.05.2018 11:00

Բենզեման «Նապոլիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է

Բենզեման «Նապոլիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին սահմանել է ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը:

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, իտալացի մասնագետը խնդրել է նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսին կենտրոնանալ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի տրանսֆերի վրա: Անչելոտին պատրաստվում է թիմ կառուցել, որը կկարողանա պայքարել «Յուվենտուսի» հետ չեմպիոնության համար:

Անչելոտին Բենզեմայի հետ 2013-ից 2015 թվականներին աշխատել է «Ռեալում»: