25.05.2018 12:30

Ռունին շուտով նոր թիմ կունենա

Ռունին շուտով նոր թիմ կունենա

«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին շուտով դառնալու է ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» ֆուտբոլիստ:

The Guardian-ը հայտնում է, որ անգլիացին արդեն մեկնել է ԱՄՆ-ը, որտեղ բուժզննում կանցնի, ապա պայմանագիր կկնքի վաշինգտոնցիների հետ:

Համաձայնագիրը նախատեսված է 2 տարով: 32-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 5 միլիոն եվրո: