25.05.2018 13:00

Ֆալկաոն դատապարտվել է 16-ամսյա ազատազրկման ու հսկայական տուգանքի

Ֆալկաոն դատապարտվել է 16-ամսյա ազատազրկման ու հսկայական տուգանքի

«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն իսպանական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու գործով: Marca-ն գրում է, որ կոլումբացին դատապարտվել է 16-ամսյա ազատազրկման ու 9 միլիոն եվրոյի տուգանքի:

Օրենքի խախտումները 32-ամյա ֆուտբոլիստն կատարել է 2011-2013 թվականների ընթացքում, երբ հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում: Նա խուսափել է 5,6 միլիոն եվրոյի հարկ վճարելուց:

Նշենք, որ Ֆալկաոն բանտ չի նստի, որովհետև հարկային խախտումների համար առաջին անգամ մեղավոր ճանաչված մարդիկ բավարարվում են պայմանական ազատազրկումով, բայց տուգանքը վճարում են: Դա վերաբերվում է 2 տարուց քիչ ժամկետով ազատազրկման վճիռներին: