25.05.2018 13:28

Արմեն Սարգսյանը մեկնում է Վրաստան

Արմեն Սարգսյանը մեկնում է Վրաստան

Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանը այսօր կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Սարգսյանը Վրաստան է մեկնում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով՞ 

Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաև տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ: