25.05.2018 14:05

Մամեդյարով. «ԼՂ անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է վերջ դնել խաղաղ գործընթացին»

Մամեդյարով. «ԼՂ անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է վերջ դնել խաղաղ գործընթացին»

«Եթե Հայաստանի ղեկավարությունը առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում:

«Ես նաև իրենց ասել եմ, որ նման առաջարկը ծիծաղելի է», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարարը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այսուհետև պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում այդ բանակցությունները կիսատ են:

Մամեդյարովը հայտարարել է նաև, թե Ադրբեջանը «պատրաստ է» հարաբերություններ հաստատել հայերի հետ: «Ադրբեջանը բարիդրացիության շրջանակներում պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ, իհարկե, մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»,- հայտարարել է Մամեդյարովը՝ հավելելով, թե Բաքուն երբեք չի հրաժարվի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի իր ինքնիշխանությունը: