25.05.2018 14:59

Նոր պատգամավոր եւ ավագանու նոր անդամներ

Նոր պատգամավոր եւ ավագանու նոր անդամներ

ԿԸՀ այսօր կայացած արտահերթ նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Արմեն Բաբայանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Սպարտակ Արմենակի Սեյրանյանին տալու վերաբերյալ:


Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքի ավագանու անդամներ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի և Արայիկ Հարությունյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություններ՝ Երևանի ավագանու «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները համապատասխանաբար կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Վիկտր Լևոնի Ենգիբարյանին, Նելլի Հակոբի Ղարդյանին և Ռուբեն Կարապետի Ռուբինյանին տալու վերաբերյալ: