25.05.2018 15:15

Դատախազությունը ուսումնասիրություն է անցկացնում Հանրային ՀԸ-ում չարաշահումների մասին «Հետք»-ի հրապարակումների հիման վրա

Դատախազությունը ուսումնասիրություն է անցկացնում Հանրային ՀԸ-ում չարաշահումների մասին «Հետք»-ի հրապարակումների հիման վրա

Դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումները:

Այդ մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նշել է նաեւ, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից լիարժեք և համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, դրանցում ներկայացված փաստերին քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից պահանջվել են Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման փաստաթղթային հիմքերը, որոնք դեռևս չեն ստացվել: