26.05.2018 11:00

Վան Դեյք. ««Լիվերպուլը» ողջ ուժերը կներդնի ՉԼ եզրափակչում հաղթելու համար»

Վան Դեյք. ««Լիվերպուլը» ողջ ուժերը կներդնի ՉԼ եզրափակչում հաղթելու համար»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջին վան Դեյքը խոսել է «Ռեալի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին:

«Արժե՞, որ «Լիվերպուլի» խաղացողները վերադիտեն 2005 թվականին «Միլանի» դեմ կայացած հայտնի եզրափակիչը: Չեմ կարծում, թե մեզ վաղը լրացուցիչ խթան է պետք: Մեզ ֆանտաստիկ խաղ է սպասվում: Ոչ բոլոր ֆուտբոլիստներին է հաջողվում խաղալ այդպիսի խաղում: Մենք մեր ողջ ուժերը կներդնենք, որ հաղթենք»,- ասել է վան Դեյքը մամուլի ասուլիսի ժամանակ: