26.05.2018 12:30

Զիդան. Որպես ֆուտբոլիստ ես Կլոպից լավն եմ եղել, բայց նա ֆենոմենալ մարզիչ է

Զիդան. Որպես ֆուտբոլիստ ես Կլոպից լավն եմ եղել, բայց նա ֆենոմենալ մարզիչ է

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի կարծում, որ «Լիվերպուլ»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում թիմերից որևէ մեկը ֆավորիտ է:

«Թող մարդիկ ասեն այն, ինչ ցանկանում են: Մենք գիտենք, որ ունենք հաղթելու այնքան շանս, որքան «Լիվերպուլ»-ը: Եզրափակչում ֆավորիտ չկա»:

Զիդանը նաև կարծիք է հայտնել «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին.

«Որպես ֆուտբոլիստ ես Կլոպից լավն եմ եղել, բայց նա ֆենոմենալ մարզիչ է: Շատ եմ հարգում նրան»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Real Madrid Info-ն:

«Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա մայիսի 26-ին՝ Կիևում (22:45 ԵԺ):