27.05.2018 12:02

Don Balon. «Ռեալ»-ն աղմկահարույց տրանսֆեր է պատրաստում

Don Balon. «Ռեալ»-ն աղմկահարույց տրանսֆեր է պատրաստում

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցներ «Ռեալ»-ը և «Լիվերպուլ»-ը կարող են տրանսֆերային փոխանակություն իրականացնել: Այս մասին հաղորդում է Don Balon-ը: 

«Սերուցքայիններ»-ը հույս ունեն պայմանագիր կնքել մերսիսայդյան ակումբի առաջատար Մոհամեդ Սալահի հետ՝ նրա տեղափոխության գործարքում ներառելով թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերը և առաջարկելով խոշոր հավելավճար: 

Նշվում է, որ հաշվի առնելով Յուրգեն Կլոպի թիմի՝ դարպասապահի դիրքում եղած խնդիրը՝ այդ փոխանակության հավանականությունը բարձր է գնահատվում: