27.05.2018 12:09

Զորամասի ննջարանում հայտնաբերվել է կապիտանի դին

Զորամասի ննջարանում հայտնաբերվել է կապիտանի դին

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հ.Հակոբյանի մահվան հանգամանքները:

26.05.2018թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: