17.01.2013 23:45

«Լիվերպուլը» կարող է պատժել Սուարեսին

«Լիվերպուլը» կարող է պատժել Սուարեսին

«Լիվերպուլը» կարող է պատժամիջոցներ կիրառել հարձակվող Լուիս Սուարեսի հանդեպ Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 7-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղում (0:0) սիմուլյացիայի դիմելու համար:

Այն ժամանակ, հանդիպումից հետո «Սթոք Սիթիի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը պահանջել էր Սուարեսի այդ սիմուլյացիայի համար որակազրկել, չնայած այդ դրվագում 11 մետրանոց հարված չէր նշանակվել: Դրանից հետո ուրուգվայցի հարձակվողին բազմիցս մեղադրել էին սիմուլյացիաների համար:

Նշենք, որ օրերս Սուարեսը խոստովանել էր, որ դիմել է սիմուլյացիայի, «քանի որ հաշիվը ոչ-ոքի էր, եւ հաղթանակ էր անհրաժեշտ»:

«Այս դրվագը կքննարկվի մեր թիմի ներսում: Սիմուլյացիան սխալ է, եւ մեր համար անընդունելի»,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: