ՊԵԿ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի առանձնատուն մուտք չեն գործել

Պետական եկամտուների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ այսօր առավոտյան առանձին էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե «իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն»:
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն»,- ասված է հաղորդագրության մեջ: