30.05.2018 09:35

Երեւանում կայացավ Կարեն Օհանջանյանի «Անկոտրում պահիր ոգիդ, հայ մարդ» գրքի շնորհանդեսը

ՀՀ  ԳԱԱ  Փիլիսոփայության, սոցիոլագիայի  և իրավունքի ինստիտուտում երեկ կայացել է արցախցի հայտնի իրավապաշտպան, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Օհանջանյանի «Անկոտրում պահիր ոգիդ, հայ մարդ» գրքի շնորհանդեսը: 

Ռուսերեն Ժողովածուն ամբողջացնում է արցախցի գրողի  բանաստեղծություններն  ու պատմվածքները`  ստեղծված  կյանքի  փիլիսոփայական  ընկալման տարբեր ժամանակահատվածներում: Արցախյան շարժման ակտիվ մասնակցության նրա հիշողություններն  են  նաև արտացոլված  բանաստեղծություններում:  Գրքի հրատարակության հարցում աջակցել է Արցախ ՀԷԿ ընկերությունը: Հեղինակը պատրաստվում է  գրքի արցախյան շնորհանդեսին: