18.01.2013 00:32

«Եվրատեսիլ 2013». Հայաստանը հանդես կգա նախավերջինը` 2-րդ կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2013». Հայաստանը հանդես կգա նախավերջինը` 2-րդ կիսաեզրափակիչում
Լուսանկարում` «Եվրատեսիլ 2013»–ի խորհրդանիշ թիթեռը

Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի մասնակից երկրների տեղաբաշխման վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանը կներկայանա մայիսի 16-ին՝ 2-րդ կիսաեզրափակչում: Ինչպես  «Արմենպրեսին» տեղեկացրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը` հրապարակվել է նաև 2013 թվականի «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի  խորհրդանիշ թիթեռը և We Are One նշանաբանը:

Մասնակից երկրներն այսպես են տեղաբաշխվել.

Մայիսի 14 /  Առաջին կիսաեզրափակիչ

 1-ին մաս

Դանիա, Խորվաթիա, Ուկրաինա, Նիդերլանդներ, Ավստրիա, Սլովենիա, Էստոնիա, Ռուսաստան

2-րդ մաս

Լիտվա, Սերբիա, Իռլանդիա, Բելառուս, Կիպրոս, Մոնտենեգրո, Բելգիա, Մոլդովա

Մայիսի 16 / Երկրորդ կիսաեզրափակիչ

 1-ին մաս

Լատվիա, Ադրբեջան, Մալթա, Իսլանդիա, Սան Մարինո, Մակեդոնիա, Ֆինլանդիա,  Բուլղարիա

 2-րդ մաս

Իսրայել, Նորվեգիա, Ալբանիա, Հունգարիա, Շվեյցարիա, Վրաստան, Հունաստան,

Հայաստան, Ռումինիա

Մայիսի 18 / Եզրափակիչ

Մեծ Բրիտանիա (քվեարկում է 1-ին կիսաեզրափակչում)

Շվեդիա (քվեարկում է 1-ին կիսաեզրափակչում)

Իտալիա (քվեարկում է 1-ին կիսաեզրափակչում)

Ֆրանսիա (քվեարկում է 2-ին կիսաեզրափակչում)

Գերմանիա (քվեարկում է 2-ին կիսաեզրափակչում)

Իսպանիա (քվեարկում է 2-ին կիսաեզրափակչում)