18.01.2013 00:56

Տաշիր-Գոգավան եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները դժվարանցանելի են

Տաշիր-Գոգավան եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները դժվարանցանելի են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 17-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի են Տաշիր-Գոգավան եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Ապարանի, Դիլիջանի, Աշոցքի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: