04.06.2018 12:26

Թբիլիսիի մետրոյի վագոնավարները գործադուլ են անում

Թբիլիսիի մետրոյի վագոնավարները գործադուլ են անում

Թբիլիսիի մետրոն չի աշխատում վագոնավարների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է վրացական Առաջին ալիքը:

«Մետրոյի մուտքի մոտ պաստառ է կախված՝ ավտոբուսներից օգտվելու խնդրանքով, քանի որ  մետրոն փակ է»,- հաղորդել է հեռուստաալիքը և նշել, որ մեքենավարները մտադիր են նաև հացադուլ սկսել: Ընդ որում՝ ավտոբուսները երկուշաբթի անվճար կաշխատեն:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն զայրացել է մետրոյի՝ գործադուլ անելու առիթով և հայտարարել է, որ վագոնավարները բավարար աշխատավարձ են ստանում:

Մետրոյի մեքենավարները պահանջում են իրենց աշխատավարձը ժամը 7 լարիից բարձրացնել մինչև 10 լարի: Ընդհանուր առմամբ՝ մետրոյում աշխատում է 240 վագոնավար:

Փոխանցում է ria.ru-ն: