18.01.2013 12:52

Վիլիան. Շատ եմ ցանկանում տեղափոխվել Լոնդոն եւ այլեւս չվերադառնալ Դոնեցկ

Վիլիան. Շատ եմ ցանկանում տեղափոխվել Լոնդոն եւ այլեւս չվերադառնալ Դոնեցկ

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է, որ ցանկանում է մոտ ժամանակներս տեղափոխվել Լոնդոն, որտեղ հանդես են գալիս իր մի քանի բրազիլացի հայրենակից: Խոսքը առաջին հերթին գնում է «Չելսիի» մասին, որտեղ խաղում են Օսկարը, Լուիսը, Ռամիրեսը:

«Այո, ես շատ եմ ցանկանում տեղափոխվել այնտեղ եւ երբեք այլեւս չվերադառնալ Դոնեցկ: Միգուցե, դա տեղի ունենա հաջորդ մրցաշրջանում կամ արդեն այս ամսվա մեջ:

Ես ընկերություն եմ անում «Չելսիի» բրազիլացիների հետ: Մեր բոլորիս գործակալը նույնն է (Կիա Ջուրաբչյան,- խմբ.): Ամեն անգամ, երբ ես հայտնվում եմ Լոնդոնում, մենք միասին ենք հավաքվում»,- Վիլիանի խոսքն է մեջբերում FourFourTwo կայքը: