06.06.2018 10:53

ԼՂՀ պետնախարարը հրաժարական է տվել

ԼՂՀ պետնախարարը հրաժարական է տվել

Լեռնային Ղարաբաղի հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել։ 

Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատելինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:

Ա. Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ: