06.06.2018 12:14

ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային պայմանագրից, և հիմա Իրանն սկսում է ուրանի հարստացումը

ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային պայմանագրից, և հիմա Իրանն սկսում է ուրանի հարստացումը

Իրանի իշխանությունները հայտարարել են ուրանի հարստացման իրենց հնարավորությունները մեծացնելու մասին՝ այն դեպքում, եթե կողմերը որոշեն ուժի մեջ չթողնել 2015 թ. գործարքը, որից ԱՄՆ-ը վերջերս դուրս եկավ:

Իրանի ատոմային գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին լրագրողներին հաղորդել է, որ նոր ցենտրիֆուգների համար նոր ենթակառուցվածքները պատրաստվում են Նաթանզ բազայում: «Եթե մենք սովորական ռեժիմով աշխատեինք, մեզ դրա համար անհրաժեշտ կլիներ վեց կամ յոթ տարի, բայց մենք ի վիճակի ենք այդ աշխատանքն ավարտել մի քանի շաբաթում կամ ամսում»,- հայտարարել է Ալի Աքբար Սալեհին:

Գործակալությունն այդ մասին նաև պաշտոնապես ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարեց, որ Ամերիկան դուրս է գալիս Իրանի հետ միջուկային պայմանագրից:

Փոխանցում է BBC-ն: