18.01.2013 03:06

Վարդան Հակոբյան. Ամեն ինչ անում են, որպեսզի հայը Հայաստանի հետ չկապվի

Վարդան Հակոբյան. Ամեն ինչ անում են, որպեսզի հայը Հայաստանի հետ չկապվի

Իշխանությունները երկիրը փչացնում են ավելի արագ, քան հասցնում է ձեւավորվել քաղաքացիական հասարակություն, որը կպայքարի այդ պրոցեսների դեմ: Օրական մի խնդիր են նետում քաղաքացիների վրա: Մեկ՝ գազի թանկացման խնդիր, մեկ՝ ատամնաբույժների հարկերի ավելացում, մեկ՝ գործարարներին էլեկտրոնային ստորագրության պարտադրում, մեկ՝ նույն գործարարներին ստիպում են նոր ՀԴՄ սարքեր գնել, այն էլ՝ չափազանց թանկ գներով: Մի կողմից Շուկան են քանդում, մյուս կողմից՝ Մալաթիայում նախկին «Փարոս» ռեստորանի սարն են քանդում: «Մեկ՝ կարդում ես, որ նախկին բռնցքամարտիկին դատում են իր իրավունքները պաշտպանելու համար, իսկ սաշիկի տղան հանգիստ կրակում է մարդկանց վրա: Իսկ այսօր իմացա, որ ցանկացած երիտասարդ, ով կգա Հայաստան սովորելու, եթե նա ծնված է եղել Հայաստանում, անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, նրան զորակոչում են բանակ: Եվս մի խոչընդոտ, որ հայը կապվի Հայաստանի հետ: Ու այսպես կարելի է թվարկել շատ երկար: Այս ամեն ինչի մեջ տեսնում եմ միայն մի միտում....ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՐԿԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ: Այս ֆոնի վրա տեսնում եմ, թե ինչպես է Աշոտյանը Ս. Սարգսյանի ձեռքից ինչ-որ բան ստանալու համար գրում, թե ինչքան հպարտ ու երջանիկ է դրա համար: Փաստորեն, մեր մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր այս ամենի համար կարող են երջանիկ ու հպարտ լինել