06.06.2018 14:46

Մատվիենկոն կոչ է արել արձագանքել Մոլդովայում ռուսաց լեզվի վերաբերյալ որոշմանը

Մատվիենկոն կոչ է արել արձագանքել Մոլդովայում ռուսաց լեզվի վերաբերյալ որոշմանը

Ռուսաստանը պետք է արձագանքի Մոլդովայի Սահմանադրական դատարանի որոշմանը, որով չեղարկվում է երկրում ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակը, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հունիսի 4-ին ժամանակավրեպ է ճանաչել լեզուների գործածության վերաբերյալ օրենքը, որն ընդունվել է դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներում: Այդ փաստաթղթի համաձայն՝ ռուսաց լեզուն Մոլդովայի տարածքում համարվում է ազգամիջյան հաղորդակցության միջոց:

«Զայրույթս անսահման է: Մոլդովան բազմազգ երկիր է, բնակչության 30 %-ը ռուսերեն է խոսում: Այդ որոշմամբ նրանք հերթական ականն են դնում իրենց պետականության տակ: Սա արդեն չտեսնված անսկզբունքայնություն է, խենթություն: Հուսով եմ՝ արտաքին գործերի նախարարությունը, Դաշնային խորհուրդը և այլ կառույցներ կարձագանքեն այդ որոշմանը: Սա դատաստան է, այլ կերպ չես անվանի», - հայտարարել է Մատվիենկոն:

Նա նաև իր զայրույթն է հայտնել նրանց նկատմամբ կիրառվող հալածանքների կապակցությամբ, ովքեր պաշտպանում են ռուսաց լեզուն: «Նշանակում է՝ ռուսերենը մեծ ուժ ու նշանակություն ունի, եթե նման նեղմիտ քաղաքական գործիչներն այդպես են իրենց պահում», - շեշտել է Մատվիենկոն:

Փոխանցում է ria.ru-ն: