07.06.2018 12:36

Հարկավոր է գտնել «կանգառի» կետը. Առավոտ

Հարկավոր է գտնել «կանգառի» կետը. Առավոտ

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում… ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել… Այդ (կայուն վիճակ հաստատելու-Ա. Ա.) գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»:

Ահա այն հիմնական ուղերձները, որոնք հղել է Հայաստանի առաջին նախագահը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Դա, ի դեպ, հատուկ է Տեր-Պետրոսյանին՝ վեր կանգնել անձնական եւ քաղաքական տարաձայնություններից, երբ խոսքը պետության անվտանգության մասին է: Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կոչ արեց դադարեցնել ակցիաները՝ ճիշտ է, որքան հասկացա նրա տեսաուղերձից, նա հակված չէր մտածել, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին:

Երկու նախկին նախագահները, ինչպես նաեւ ԼՂՀ նախկին նախագահը, համենայնդեպս՝ հրապարակավ, իրենց կարծիքը չեն հայտնել արցախյան իրադարձությունների մասին (Սամվել Բաբայանից որեւէ բան սպասելն այս պարագայում արդար չէ): Ռադիկալ «ֆեյսբուքահայերը» խստորեն դատապարտեցին առաջին նախագահի մոտեցումը՝ պնդելով, որ հայ ազգի լիակատար երջանկության համար անհրաժեշտ է նաեւ Արցախում իշխանությունից հեռացնել «թալանչիներին», եւ դա մի քիչ նման է բոլշեւիկյան քարոզչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ցանկացած հեղափոխության համար, ինձ թվում է, կարեւոր է ժամանակին կանգ առնել, որպեսզի շղթայական ռեակցիա եւ անիշխանություն չառաջանա: 

Արամ Աբրահամյան

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: