Պետդումայում մեկնաբանել են Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը Ղրիմի մասին տարակուսանք և զայրույթ է հարուցում, հայտարարել է պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը:
Ավելի վաղ Մեվլյութ Չավուշօղլուն քննադատել է եվրոպական պետություններին, որոնք «սկսել են մոռանալ Ղրիմի մասին», և հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին:
Շվիտկինն ընդգծել է, որ Անկարան անկանխատեսելի պահվածք է դրսևորում: Նա ենթադրել է, որ, հնարավոր է՝ Անկարան պարզապես փորձում է հաճոյանալ Եվրամիությանը:
«Գիտեք, Էրդողանն ինչ-որ տեղ քննադատաբար է հանդես գալիս Եվրամիության հասցեին, բայց, միևնույն ժամանակ, զգացվում է, որ նրանք ձգտում են գնալ այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայի կողմից նման հայտարարությունները կառուցողական փոխհարաբերություններին չեն նպաստում:
Փոխանցում է ria.ru-ն: