22.09.2012 19:44

Բելառուսի ամենահանդարտ ընտրությունները

 Բելառուսի ամենահանդարտ ընտրությունները

Բելառուսում խորհրդարանական ընտրությունների նախնական քվեարկությունից չորս օր առաջ արդեն իսկ քվեարկել է ընտրողների՝ ոչ ավել, ոչ պակաս՝ 20 տոկոսը, գրում է gazeta.ru Քվեարկության հիմնական օրը սեպտեմբերի 23-ն է: Սակավաթիվ դիտորդներն ու լրագրողները (հիմնականում՝ շատերին  կամ մերժել են  մուտք գործել երկիր, կամ էլ չեն թույլ տալիս աշխատել ընտրատեղամասերում) արձանագրում են նվազագույն  խախտումները և պնդում, որ սրանք Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնավարման ընթացքում ամենահանդարտ ընտրություններն են: Բելառուսական խորհրդարանի ստորին պալատի (Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատ) 110 տեղերին այժմ հավակնում է առնվազն երեք հարյուր թեկնածու: Թեկնածուների ստույգ թիվը դժվար է նշել, քանի որ վերջին օրերին նրանցից ոմանք մերթ հանել են իրենց թեկնածությունը, մերթ հերքել են դրա վերաբերյալ տեղեկատվությունը: Իսկ մրցապայքարից դուրս եկած թեկնածուների անունները հաճախ պարզապես չեն հանվել քվեաթերթիկներից: Ընդ որում՝ «իշխանության» և «ընդդիմության» թեկնածուների հարաբերակցությունը մոտավորապես երկուսը մեկի է:

 Փողոցային հարցումները ցույց են տալիս, որ բելառուսներից շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ ընտրություններ են երկրում: Նման պայմաններում ընտրությունները բոյկոտելու անհրաժեշտություն էլ չկա, մինչդեռ բելառուսական ընդդիմության նշանակալի մասը հենց դրանով էր զբաղված վերջին մի քանի ամիսներին:

Բելառուսական ԿԸՀ-ի տվյալներով՝  Բելառուսի խորհրդարանական ընտրությունների նախնական քվեարկությունից չորս օր առաջ արդեն իսկ քվեարկել է ընտրողների 20 տոկոսը: Ընտրողներից շատերը խոստովանել են, որ իրենց ստիպողաբար են բերել ընտրությունների: