14.06.2018 11:31

Ֆեդերերը հաղթանակով է մեկնարկել Շտուտգարտի մրցաշարում

Ֆեդերերը հաղթանակով է մեկնարկել Շտուտգարտի մրցաշարում

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով է մեկնարկել Շտուտգարտի մրցաշարում:

Աշխարհի երկրորդ ռակետը մրցաշարի 1/8 եզրափակչում հաղթել է գերմանացի Միշա Զվերևին: Հանդիպումը տևել է 1 ժամ 33 րոպե ու ավարտվել 3:6, 6:4, 6:2 հաշվով: 36-ամյա թենիսիստը կատարել է 5 էյս, իր հաշվին է գրանցել 4 բրեյք փոինթ ու մեկ անգամ սխլավել մատուցման ժամանակ:

«MercedesCup»-ի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ֆեդերերը կմրցի Գվիդո Պելիե-Պրադժնեշ Գունեսվարան զույգի հաղթողի հետ: