14.06.2018 11:15

ԱՄՆ-ն առայժմ չի հանի Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ն առայժմ չի հանի Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները

Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեն չեղարկվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի դրսևորել «լիարժեք, հաստատված և անշրջելի ապամիջուկայնացում», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Մենք կարծում ենք, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հասկանում է ապամիջուկայնացման հրատապությունը»,- Սեուլում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Փոմփեոն:

Պետքարտուղարը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացում առանցքային դեր ունի ԱՄՆ-ի համագործակցությունը Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ:

Փոխանցում է BBC-ն: