14.06.2018 12:10

Գերմանացի պաշտոնյաներին խորհուրդ է տրվել գաջեթներ չտանել Ռուսաստան

Գերմանացի պաշտոնյաներին խորհուրդ է տրվել գաջեթներ չտանել Ռուսաստան

Գերմանիայի ամենախիտ բնակեցված դաշնային երկրամասում՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում, պաշտոնյաներին նախազգուշացրել են, որ նրանք կարող են լրտեսության օբյեկտ դառնալ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, և խորհուրդ են տվել հետները Ռուսաստան չտանել էլեկտրոնային սարքեր, հաղորդել է Deutsche Welle ռադիոկայանը:

«Ուշադրություն դարձրեք, որ անձնական սմարթֆոնները և էլեկտրոնային սարքերը կարող են դառնալ լրտեսության օբյեկտներ, ուստի խորհուրդ ենք տալիս դրանք չվերցնել ձեզ հետ», - Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի ՆԳՆ-ի անվտանգության տեխնիկայի հրահանգներից մեջբերում է անում ռադիոկայանը:

Գերմանիայում Ռուսաստանը, մոտավորապես 30 երկրների հետ միասին, ընդգրկված է «վտանգավոր» երկրների ցանկում, որը կազմվել է դիվանագետների, անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների, սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության և ռազմական հակահետախուզության մասնակցությամբ:

Նման երկրներ այցելելիս պաշտոնյաների մի որոշակի խումբ, որ տիրապետում է պետական գաղտնիքների, պարտավոր է ղեկավարությանը ծանուցել իր ծրագրերի մասին:

Փոխանցում է Interfax-ը: