14.06.2018 12:47

ԱՄՆ-ում ձերբակալել են ԻՊ-ի համար սոցցանցում գրոհայիններ հավաքագրող մի կնոջ

ԱՄՆ-ում ձերբակալել են ԻՊ-ի համար սոցցանցում գրոհայիններ հավաքագրող մի կնոջ

ԱՄՆ իշխանությունները հայտնել են Վինքոնսին նահանգի 45-ամյա մի բնակչի ձերբակալելու մասին, որն ԱՄՆ է տեղափոխվել Իսրայելից: Նրա դեմ «Իսլամական պետություն» խմբավորմանը համացանցի միջոցով աջակցելու մեղադրանք է հարուցվել, հաղորդել է The Times of Israel թերթը:

1992 թվականից ԱՄՆ-ում օրինական կարգով բնակվող կնոջը մեղադրում են ԻՊ խմբավորմանը նյութական օգնություն ցուցաբերելու համար:

Լրատվամիջոցի տվյալներով՝ մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ կինը, օգտագործելով սոցցանցերի մի քանի էջեր, այդ թվում՝ նաև գողացված, զբաղվել է հավանական ահաբեկիչների հավաքագրմամբ և հարձակումներ գործելու հրահանգներ մշակելով: Մասնավորապես՝ ձերբակալված կինը էլեկտրոնային գրադարան է ունեցել, թե ինչպես պատրաստել թույներ, ռումբեր, կենսաբանական զենք և մահապարտի գոտիներ: Նա նաև առաջարկել է ահաբեկչական գործողություններ իրականացնել փողոցային փառատոնների և ամառային այլ հանրային միջոցառումների ժամանակ:

Փոխանցում է Interfax-ը: