14.06.2018 15:50

Ռոուհանին Թրամփին անվանել է ԱՄՆ բոլոր նախագահներից «ամենաչարը»

Ռոուհանին Թրամփին անվանել է ԱՄՆ բոլոր նախագահներից «ամենաչարը»

Դոնալդ Թրամփը 1979 թ.  Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորումից ի վեր ԱՄՆ «ամենաչար» նախագահն է: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին, այսօր տեղեկացրել է Mehr գործակալությունը:

«Իսլամական Հեղափոխության հաղթանակի պահից (1979 թ.) ու մինչ այսօր ԱՄՆ բոլոր կառավարությունները իրանցի ժողովրդի թշնամիներն են եղել: Սակայն այսօրվա ԱՄՆ նախագահն ամենավատն է, ամենաանազնիվը և ամենաչարը՝ բոլոր նախորդների համեմատ»,- ասել է Ռոուհանին: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Իրանը տեղյակ է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի մտադրություններին:

«Պատմության ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ը ճանաչել է խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու՝ Իրանի իրավունքը»,- նշել է նա: Ռոուհանին հիշեցրել է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու մասին: «Սակայն մենք ուրախ ենք, որ Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ արեց, որպեսզի միջազգային բոլոր դերակատարները, բացառությամբ մի քանի երկրների, չպաշտպանեն միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, և դա աննախադեպ էր 40 տարվա ընթացքում»,- նշել է Իրանի նախագահը:

Փոխանցում է tass.ru-ն: