14.06.2018 21:23

Մունդիալ-2018․ Ռուսաստանի հավաքականը ջախջախեց Սաուդյան Արաբիային (տեսանյութ)

Մունդիալ-2018․ Ռուսաստանի հավաքականը ջախջախեց Սաուդյան Արաբիային (տեսանյութ)

Մոսկվայում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը։ Բացման խաղում Ռուսաստանի հավաքականը հաղթեց Սաուդյան Արաբիային։ Գրանցվեց 5։0 հաշիվը։

«Լուժնիկի» ստադիոնում հաշիվը բացվեց 12-րդ րոպեին, երբ Ալեքսանդր Գոլովինի փոխանցումից հետո աչքի ընկավ Յուրի Գազինսկին։ 43-րդ րոպեին Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը կրկնապատկեց առավելությունը։ Փոխարինման դուրս եկած Դենիս Չերիշևը երկրորդ գնդակն ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը։ Երկրորդ կեսում գոլի հեղինակ Արտյոմ Ձյուբան, նա գլխի հարվածով եզրափակեց Գոլովինի փոխանցումը։ Ավելացրած ժամանակի առաջին րոպեին Դենիս Չերիշևը դարձավ դուբլի հեղինակ, բայց սա էլ դեռ վերջը չէր, քանի որ Ալեքսանդր Գոլովինը տուգանայինց կատարած գեղեցիկ հարվածով հինգերորդ գնդակը ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը։

Հունիսի 15-ին A խմբի մյուս խաղում կմրցեն Եգիպտոսի և Ուրուգվայի հավաքականները։

ԱԱ-2018,  A խումբ

Ռուսաստան - Սաուդյան Արաբիա՝ 5։0  Յուրի Գազինսկի, 12, Դենիս Չերիշև, 43, 90+1, Արտյոմ Ձյուբա, 73, Ալեքսանդր Գոլովին, 90+3

Ռուսաստան․ Իգոր Ակինֆեև, Մարիո Ֆերնանդես, Իլյա Կուտեպով, Սերգեյ Իգնաշևիչ, Յուրի Ժիրկով, Յուրի Գազինսկի, Ռոման Զոբնին, Ալեքսանդր Սամեդով (Դալեր Կուզաև, 64), Ալեքսանդր Գոլովին, Ալան Ձագոև (Դենիս Չերիշև, 24), Ֆյոդր Սմոլով (Արտյոմ Ձյուբա, 70)։

Գլխավոր մարզիչ՝ Ստանիսլավ Չերչեսով։

Սաուդյան Արաբիա․ Աբդուլա Ալ Մայուֆ, Մոհամեդ Ալ Բուրայկ, Ուսամա Հասաֆի, Օմար Հասաֆի, Յասիր Ալ Շահրանի, Աբդուլա Օտայֆ (Ֆահադ Ալ Մուվայադ, 64), Սալեմ Ալ Դոսարի, Սալման Ալ Ֆարիջ, Կայսիր Ալ Ջասիմ, Յահյա Ալ Շեհրի (Հատան Բահերբի, 74), Մոհամեդ Ալ Սահլաբի (Մոհամեդ Ասիրի, 85)։

Գլխավոր մարզիչ՝ Խուան Անտոնիո Տորոխա Պիցի։