15.06.2018 11:30

Անտոնի Մարսիալը կհեռանա «Յունայթեդից»

Անտոնի Մարսիալը կհեռանա «Յունայթեդից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնի Մարսիալի գործակալ Ֆիլիպ Լամբոլին հայտարարել է, որ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ ակումբից:

- Մարսիալը ոչ մի հեռանկար չի տեսնում «Կարմիր սատանաների» կազմում։ Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» պես խոշոր ակումբը 8 ամիս տևած բանակցություններում չի կարողանում համագործակցության եզրեր գտնել, ուրեմն Մարսիալը թիմի կարևոր մասը չէ։ Ուստի նա ընդունել է հեռանալու մասին որոշում,- խաղացողի գործակալ Ֆիլիպ Լամբոլիին են մեջբերում ֆրանսիական պարբերականները։