15.06.2018 12:26

Արգենտինայում բանտարկյալները հացադուլ են հայտարարել՝ Մունդիալի խաղերը դիտելու համար

Արգենտինայում բանտարկյալները հացադուլ են հայտարարել՝ Մունդիալի խաղերը դիտելու համար

Արգենտինայի Պուերտո-Մադրին քաղաքի բանտի մի շարք բանտարկյալներ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով հնարավորություն ընձեռել հետևելու աշխարհի առաջնության խաղերին։

Ինչպես հաղորդում է տեղական պարբերականը՝ բանտում արդեն մի քանի օր է չի աշխատում հեռուստատեսային մալուխը, և բանտարկյալները պահանջում են անմիջապես այն նորոգել։ Առայժմ իշխանությունները հարկ չեն համարում քննարկել բանտարկյալների պահանջը, բայց ակտիվիստները մտադիր են մինչև վերջ գնալ, որպեսզի բավարարվի իրենց պահանջը։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի սուպերաստղ Լիոնել Մեսսիի համար։

-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կավարտվի առաջնությունը։ Այն փաստը, որ մենք պարտվել ենք երեք եզրափակիչներում, ստիպեց մամուլին նվազեցնել այն, ինչին կարողացել ենք հասնել այդ նպատակի իրականացման համար,- հայտարարել է 30-ամյա խաղացողը։