15.06.2018 12:00

Մակրոնների ճաշի շքեղ սպասքը զայրացրել է ֆրանսիացիներին

Մակրոնների ճաշի շքեղ սպասքը զայրացրել է ֆրանսիացիներին

Շատ ֆրանսիացիներ բացահայտ կերպով իրենց զայրույթն են արտահայտել այն բանի առնչությամբ, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա տիկինը՝ Բրիջիտը, պաշտոնական ճաշկերույթների համար չափազանց թանկարժեք սպասք են գնել, թեպետ  նախագահի վարչակազմը մշտապես բողոքում է սոցիալական օգնության համար արված պետական ծախսերի չափերից:

1200 միավորից բաղկացած սպասքն ընտրել է անձամբ տիկին Բրիջիտ Մակրոնը, այն, Ելիսեյան պալատի պաշտոնական վարկածով, արժեցել է 50 հազար եվրո: Ի դեպ, ֆրանսիական երգիծական Le Canard Enchaine՛ ամսագիրը նշում է, որ սպասքի իրական գինը գրեթե տասն անգամ ավելի է և հասնում է 500 հազար եվրոյի:

Այս լուրի հետ մեկտեղ համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որում Մակրոնը գանգատվում է, թե սոցիալական ծրագրերի վրա «չափազանց շատ փող է» ծախսվում:

Ֆրանսիայի նախագահ առաջին անգամ չէ, որ քննադատության տարափի տակ է հայտնվում իր շքեղ կենցաղի պատճառով:

Փոխանցում է BBC-ն: