15.06.2018 12:11

Բակո Սահակյանը ԱԱԾ նախկին տնօրենին նշանակել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցիչ

Բակո Սահակյանը ԱԱԾ նախկին տնօրենին նշանակել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցիչ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: 

Հիշեցնենք, որ խոսքն այն նույն Ղարամյանի մասին է, ում Բակո Սահակյանը օրեր առաջ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատել էր արել՝ Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցերի մասնակիցների պահանջով: Ղարամյանի հետ, Սահակյանը, ցուցարարների պահանջով, պաշտոնանկ էր արել նաեւ Ոստիկանության պետին ու ԱԱԾ տնօրենի տեղակալին: