15.06.2018 13:23

Նյու Յորքի Գլխավոր դատախազը հայց է ներկայացրել ընդդեմ Թրամփի հիմնադրամի

Նյու Յորքի Գլխավոր դատախազը հայց է ներկայացրել ընդդեմ Թրամփի հիմնադրամի

Դոնալդ Թրամփին, նրա զավակներին և նրա հիմնադրամին մեղադրել են նախագահի նախընտրական քարոզարշավի ֆինասավորման վերաբերյալ օրենսդրությունը խախտելու մեջ:

Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը հայց է ներկայացրել՝ պահանջելով լուծարել Թրամփի հիմնադրամը: Այն կասկածվում է «տասը տարուց ավելի տևող մշտական ապօրինի գործունեության» և ոչ առևտրային ֆոնդերի համար նախատեսված պարտավորությունները խախտելու մեջ:

Բացի այդ՝ Անդերվուդը, որ պաշտպանում է դեմոկրատներին, ենթադրում է, որ պատասխանողը ֆոնդի անունը և միջոցներն օգտագործել է՝ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար:

Թրամփը պատասխանել է, որ «Նյու Յորքի ստոր ու կեղտոտ դեմոկրատները և նրանց խայտառակ նախկին գլխավոր դատախազը հնարավոր ամեն ինչ անում են՝ ինձ և իմ հիմնադրամը դատելու համար»:

Ամերիկյան նախագահն ընդգծել է, որ չի աշխատի այդ դատական հայցը կարգավորել արտադատական ճանապարհով: Իսկ նախագահի մամլո ծառայությունը հիշեցրել է, որ բարեգործական նպատակների է ուղղվել 19 մլն դոլար, որից ավելի քան 8 մլնը նվիրաբերել է Թրամփը:

Փոխանցում է euronews-ը: