15.06.2018 14:08

Սեյրան Օհանյանը կհարցաքննվի. այլ պաշտոնյաներ եւս

Սեյրան Օհանյանը կհարցաքննվի. այլ պաշտոնյաներ եւս

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ Օհանյանը նշել էր, թե տեղյակ չէ, որ իրեն հարցաքննության են կանչել:

Այդ կապակությամբ Անանյանն այսօր ասել է, որ իրենք ծանուցագիրն Օհանյանին ուղարկել են հունիսի 12-ին, Օհանյանը լրագրողների հետ զրուցել է հունիսի 13-ին, եւ շատ հնարավոր է, որ հունիսի 13-ին ծանուցագիրը դեռ հասած չլիներ Օհանյանին:

Անանյանը նաեւ հայտարարել է, որ Օհանյանը միակ  բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի: