15.06.2018 14:23

Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը

Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն առաջին ծանոթությունն էր, հետագա շփումների մասին խոսել վաղաժամ է, փոխանցում է РИА Новости-ն:

«Առայժմ վաղաժամ է այդ մասին խոսել, դա ընդամենը առաջին ծանոթությունն էր: Ուստի առայժմ վաղ է խոսել ինչ-որ շարունակության մասին»,- ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք կարելի է սպասել եռակողմ կամ երկկողմ հանդիպում:

Փաշինյանն իր facebook-ում տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին իրեն ծանոթացրել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ: Ավելի վաղ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը գնահատել է արդյունավետ:

Փոխանցում է gazeta.ru-ն: