15.06.2018 16:15

Անգլերենի կարգավիճակը Եվրամիությունում

Անգլերենի կարգավիճակը Եվրամիությունում

The Wall Street Journal-ի դիտարկմամբ՝ անգլերենից, որպես պաշտոնական լեզվից, ԵՄ-ի հրաժարումը չափազանց բարդ խնդիր է:

Եվրամիության 27 երկրներում խոսում են 24 պաշտոնական լեզուներով, ինչը թարգմանության 552 հնարավոր կոմբինացիայի հնարավորություն է ստեղծում: Ընդ որում՝ հանրակրթական դպրոցների սովորողների ավելի քան 80 %-ը և ԵՄ միջնակարգ դպրոցների աշակերտների 95 %-ը անգլերենը ուսանում են որպես առաջին օտար լեզու:

Միացյալ Թագավորության հրաժարվելը Եվրամիության անդամակցությունից կարող է սասանել այդ լեզվի կարգավիճակը: Այսօրվա դրությամբ՝ անգլերենը ԵՄ-ի 511 մլն բնակիչների 12,8 %-ի պաշտոնական լեզուն է հանդիսանում: Սակայն դաշինքից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո անգլերենը երկրորդ պաշտոնական լեզուն կմնա ընդամենը երկու երկրներում՝ Իռլանդիայում և Մալթայում, այսինքն՝ ԵՄ բնակչության 1,2 %-ի համար:

Մյուս կողմից՝ ԵՄ փաստաթղթերի 81 %-ը անգլերենով է, ֆրանսերենով՝ ընդամենը 5 %-ը, ևս 2 %-ը՝ գերմաներեն: Եվ դա այն դեպքում, որ Եվրամիության պաշտոնյաների ընդամենը 2,8%-ն է բրիտանացի:

Փոխանցում է Interfax-ը: