16.06.2018 11:32

Սաուդյան Արաբիայի խաղացողները չեն պատժվի

Սաուդյան Արաբիայի խաղացողները չեն պատժվի

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է տեղեկությունն այն մասին, թե ազային թիմի 3 խաղացող կպատժվի ռուսների դեմ ցույց տված խաղի համար (0-5):

«Սաուդյան «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը մոլորության մեջ է գցել հասարակությանը՝ գրելով, իբր թե Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը մի քանի խաղացողի մեղադրել է ռւոսներից կրած պարտության մեջ, ինչով ֆուտբոլիստների մի մասին նսեմացրել է մյուսների մոտ: Բայց պարտությունը ողջ հավաքականի մակարդակի ցուցանիշն է:

Մոտ ժամանակներս թիմը կաշխատի իր սխալների վրա, որպեսզի մրցաշարի մյուս խաղերում խաղային արժանի մակարդակ ցուցադրի»,- ասված է ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: