17.06.2018 09:30

Grand Chess Tour. Ուեսլի Սոն դարձավ սուպերմրցաշարի հաղթող

Grand Chess Tour. Ուեսլի Սոն դարձավ սուպերմրցաշարի հաղթող

Բելգիայի Լյովեն քաղաքում այս օրերին ընթանում էր Grand Chess Tour շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը:

Մասնակիցներն այսօր և երեկ իրենց ուժերը չափեցին կայծակնային շախմատում: Նշենք, որ յուրաքանչյուր խաղային օր անցկացվում է 9 պարտիա:

Այսօր կայացած երկրորդ տուրի 9 պարտիայում հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր և ընդհանուր 20.5 միավորով զբաղեցրեց մրցաշարի 4-րդ հորիզոնականը:

Վաստակած 22 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող ճանաչվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն: