17.06.2018 11:00

Յոահիմ Լյովը հույս ունի հաղթել Մեքսիկայի թիմին

Յոահիմ Լյովը հույս ունի հաղթել Մեքսիկայի թիմին

Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը միայն հաղթանակ է ակնկալում աշխարհի առաջնության խմբային փուլի Մեքսիկայի դեմ առաջին խաղում:

«Բոլոր խաղացողնեը լավ վիճակում են: Օզիլն անհատական մարզում է անցկացրել երկու անգամ միայն: Մեկնարկային կազմի վերաբերյալ մեկ-երկու մտքեր կան, սակայն առաջին հերթին այս ամենը մենք կքննարկենք թիմով»,- հաղորդմամբ՝ նման մեկնաբություն է տվել Լյովը:

«Բունդեսմեքենա»-ի գլխավոր մարզիչի կարծիքով, թիմի մոտ ոչ մի հուզմունք չկա մեկնարկային խաղի հետ կապված: «Լիահույս եմ, որ կհաղթենք, անկախ նրանից, որ Մեքսիկան ուժեղ մրցակից է»,-ասել է նա:

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը պայքարը մունդիալում կսկսի հունսի 17-ին մրցելով Մեքսիկայի թիմի հետ: F խմբի այս հանդիպումը կկայանա «Լուժնիկի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: