17.06.2018 11:30

Կավանի. Երեխաներիս համար խնդրեցի Սալահի խաղաշապիկը

Կավանի. Երեխաներիս համար խնդրեցի Սալահի խաղաշապիկը

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին ԱԱ-2018-ի խմբային փուլի՝ Եգիպտոսի հետ խաղից հետո խնդրել է մրցակցի առաջատար Մուհամեդ Սալահի խաղաշապիկը, ով չէր մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով:

«Նրանից խնդրեցի խաղաշապիկը որպես հուշանվեր, որպեսզի նվիրեմ երեխաներիս: Նրանց համար Սալահն աստղ է»,- ասել է Կավանին:

Հիշեցնենք, որ Ուրուգվայը հաղթել էր վերջին րոպեներին խփած միակ գոլի շնորհիվ: