16.06.2018 13:17

Բրազիլիայի նախկին նախագահը բանտից կմեկնաբանի ԱԱ-2018-ի հանդիպումները

 Բրազիլիայի նախկին նախագահը բանտից կմեկնաբանի ԱԱ-2018-ի հանդիպումները

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որն այժմ բանտում է, կմեկնաբանի աշխարհի առաջնության հանդիպումները,- հայտնում է marca-ն։

2017 թվականի հուլիսին քաղաքական գործիչը կոռուպցիայի համար դատապարտվել էր 9,5 տարվա ազատազրկման։ Հետագայում պատժի ժամկետը ավելացավ և դարձավ 12 տարի։

Բրազիլիայի հավաքականի հանդիպումները Դա Սիլվան կմեկնաբանի TVT հեռուստաընկերության համար։

Տիտեի գլխավորած թիմ Ռուսաստանում պայքարը կսկսի Շվեյցարիայի հետ խաղով։ Այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին Երևանի ժամանակով 22։00-ին։