17.06.2018 10:00

Մարկեսը դարձավ 3-րդ ֆուտբոլիստը, ով մասնակցել է աշխարհի 5 առաջնության

Մարկեսը դարձավ 3-րդ ֆուտբոլիստը, ով մասնակցել է աշխարհի 5 առաջնության

Մեքսիկայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Մարկեսը փոխարինման դուրս եկավ Գերմանիայի դեմ Մունդիալ-2018-ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման երկրորդ խաղակեսում (1:0):

Gracenote Live-ը հայտնում է, որ 39-ամյա ֆուտբոլիստի համար այս աշխարհի առաջնությունը 5-րդն էր կարիերայում:

Ավելի վաղ նման նվաճում էին գրանցել միայն 2 ֆուտբոլիստ` մեքսիկացի Անտոնիո Կարբախալը (1950-1966) և գերմանացի Լոթար Մատեուսը (1982-1998):