18.06.2018 11:30

Դել Բոսկե. Իսպանիան շարունակում է մնալ Մունդիալ-2018-ի գլխավոր ֆավորիտներից մեկը

Դել Բոսկե. Իսպանիան շարունակում է մնալ Մունդիալ-2018-ի գլխավոր ֆավորիտներից մեկը

Հայտնի մասնագետ Վիսենտե դել Բոսկեն կարծում է, որ Իսպանիայի հավաքկանը շարունակում է մնալ Մունդիալ-2018-ի գլխավոր ֆավորիտներից մեկը:

«Իսպանիան շարունակում է մնալ աշխարհի 2018 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը: Ինձ շատ դուր եկավ մեր ընտրանու խաղը: Շատ կարևոր է, երբ խաղի որակն ապահովում է ամբողջ թիմն, այլ ոչ թե մեկ ֆուտբոլիստ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում СЭ-ն:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2018-ի առաջին տուրում՝ Իսպանիայի հավաքականը դրամատիկ խաղում ոչ-ոքի՝ 3:3 խաղաց Պորտուգալիայի հետ: