18.06.2018 13:00

Չավի. «Անկախ աշխարհի չեմպիոն դառնալուց, Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

Չավի. «Անկախ աշխարհի չեմպիոն դառնալուց, Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին կարծում է, որ Լիոնել Մեսսին պարտադիր չէ աշխարհի չեմպիոն դառնա, որպեսզի լավագույնը համարվի:

«Ինձ համար նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է, անկախ նրանից կդառնա աշխարհի չեմպիոն, թե` ոչ:

Լեոն խաղադաշտում անում է այն ամենը, ինչ ցուցադրել են Կրուիֆը, Մարադոնան, Պելեն, Դի Սետֆանոն և Զիդանը: Տարբերությունն այն է, որ ժամանակակից ֆուտբոլում որոշում կայացնելու համար շատ քիչ ժամանակ է ընձեռնվում»,- կատալոնացու խոսքն է մեջբերում Le 10 Sport-ը: