18.06.2018 12:39

Հյուսիսային Մակեդոնիայի մասին պատմական պայմանագիրն ստորագրված է

Հյուսիսային Մակեդոնիայի մասին պատմական պայմանագիրն ստորագրված է

Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետերը և արտաքին գործերի նախարարները, վաղեմի դիվանագիտական հակամարտությունը կարգավորելու հույսով, կիրակի օրը Հունաստանի, Մակեդոնիայի և Ալբանիայի սահմանին գտնվող Պրեսպա լճի մոտ  հանդիսավորությամբ ստորագրել են բալկանյան պետությունը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու վերաբերյալ պատմական պայմանագիրը:

Նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո այդ երկրի անվանումն արդեն 27 տարի է՝ բարդ փոխհարաբերությունների պատճառ է դարձել երկու երկրների միջև և խոչընդոտել է  Մակեդոնիայի ներգրավմանը ՆԱՏՕ և Եվրամիություն:

Քաղաքական գործիչների համար  հաջորդ փորձությունը Մակեդոնիայում կայանալիք հանրաքվեն է և երկու երկրների խորհրդարանների հավանությունն ստանալը:

Փոխանցում է BBC-ն: